Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները փողոց են դուրս գալու. պայքարի նոր փուլ է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին իրականացնելու է մեծ հանրահավաք, ինչպես Խորհուրդն էր նախօրոք հայտարարել տարբեր հանդիպումներից պարզ դարձավ, որ բռնի տեղահանված արցախցիները վճռական են և պատրաստ պայքարի:

Հանրահավաքը մեկնարկելու է Ազատության հրապարակից և, ապա մասնակիցները երթով շարժվելու են դեպի պետական հաստատություններ և իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։

«Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում և չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։

Մեր նպատակն է՝ ապահովել համախմբված, համակարգված և արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի»,- ասված էր հայտարարության մեջ։
Խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան և հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին և համայն հայ ժողովրդին միավորվել Արցախի գաղափարի շուրջ և Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ։

«Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։

Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքն սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նույն ոգին արթուն է»,- գրված էր հայտարարության մեջ։

2020 թվականից և 2023 թվականից առ այսօր արցախհայությունը տարբեր ակցիաներ է իրականացրել, ինչպես նաև մասնակիցը դարձել, որ բոլոր այն ակցիաներին, որոնք ուղղված են եղել Արցախի հիմնախնդրին, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախցիների վերադարձի և Հայաստանում արցախհայության սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն առ այս պահ որևէ խնդրին լուծում չի տվել ՀՀ գործող իշխանությունը:

Ընդհակառակը, ՀՀ գործող իշխանությունն ամեն կերպ փորձել է և փորձում է լռեցնել արցախցիներին՝ նրանց նկատմամբ տարբեր միջոցներ կիրառելով:

Հիշեցնենք, որ քաղաքական հետապնդման ենթարկվեցին Ստեփանակերտի, Մարտունիի, Մարտակերտի քաղաքապետերը, պարբերաբար հարցաքննության է կանչվում ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, վերջերս նաև՝ ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ:

Հիշեցնենք նաև այն, որ վերջերս Սրբազան պայքարի մի շարք մասնակիցների հետ, կալանավորվեց նաև ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Այս ամենը ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն անթույլատրելի է համարել նման գործողություններն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրան հոգևոր ծառայություն մատուցողների նկատմամբ:

Նա դատապարտելի է համարել այս գործողությունները՝ որակելով այն որպես հակահայկական և հակազգային։

Նանիկ Աղասյան




Լրահոս