Armlur.am-ը տեղեկացավ, որ վաղը` հուլիսի 1-ից մեկնարկող կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը:
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, հիմնական զեկուցողը ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է:
Կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում ընդգրկված է նաև տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար օրենսդրական նախագիծը:
Ընդհանուր կառավարության օրակարգում ընդգրկված է 22 նախագիծ, որոնք պետք է առաջին և երկրորդ ընթերցում անցնեն` 24 ժամվա ընթացքում ընդունվեն:
Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի անձեռնմխելիությունից զրկելու օրենքի նախագիծն այս արտահերթ նիստում չի քննարկվելու:
Կառավարությունը կավարտի իր օրակարգը, որից հետո, նոր ԱԺ-ն նոր օրակարգով արտահերթ նիստեր կգումարի` արդեն մյուս շաբաթ:
Սոնա Գրիգորյան
























