Բացահայտվել է 18 տարի առաջ կատարված սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունից armlur.am -ին հաղորդում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը:Դեկտեմբերի 5-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված, 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը:Պարզվել է, որ նրանք 1993թ. մայիսի 20-ի երեկոյան, հանցավոր համաձայնության գալով, բնակարան գնելու պատրվակով մտել էին Շինարարների փողոցի բնակարաններից մեկը, որտեղ Աշոտ Խաչատրյանը խոհանոցային դանակով սպանել էր տանտիրուհի Թամարա Դերզյանին, և հափշտակելով տարբեր հնաոճ իրեր` հեռացել էին:Օրեր առաջ ՀՀ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը:Հափշտակված իրերը մասամբ առգրավված են:Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են:Նախաքննությունը կատարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը:




Լրահոս