Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը. Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել Մեսսիի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան համատեղ լուսանկար է հրապարակել «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի հետ։

Կիրակի՝ հունիսի 29-ին, ֆրանսիական ակումբը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակչում ջախջախեց «Ինտեր Մայամիին»՝ 4։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

«Իսկական հաճույք էր քեզ հետ խաղադաշտը կիսելը», – լուսանկարը մակագրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում։




Լրահոս