ԱԺ-ում քառյակի հանդիպումն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ավարտվել է չորս ոչ կոալիցիոն ուժերի հանդիպումը, որն այս անգամ նախաձեռնել էր ՀՅԴ-ն:

Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ քառյակի հանդիպումները սովորաբար փակ են լինում, և միայն հյուրընկալող կողմն է իրավասու լինում խոսել հանդիպման մասին և ներկայացնել քննարկվող հարցերը:

«Չորս ուժերի միջև ներքին պայմանավորվածություն կա, որ պետք է խոսի միայն նախաձեռնող կողմը», – պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից էլ՝ Թևան Պողոսյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս