
Ռուսական “”ТД””-ի հաղորդմամբ՝ մոսկովյան ակումբի նախագահ 51-ամյա Եվգենի Գիներն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը ԲԿՄԱ։ “”Ներկա պահին ԲԿՄԱ-ն ակտիվորեն հարձակվող է փնտրում, – հայտնել է ակումբին մոտ գտնվող աղբյուրը, – առաջիկայում թիմից կարող է հեռանալ բրազիլացի Վագներ Լավը։ Անհայտ է նաև չեխ հարձակվող Տոմաշ Նեցիդի ճակատագիրը։ Այդ իսկ պատճառով նոր հարձակվողի ձեռքբերման խնդիրն այս պահին առաջնային է թիմի համար։ Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում փայլուն է դրսևորել իրեն՝ հանդես գալով “”Կրասնոդարի”” և իր երկրի ազգային հավաքականի կազմում, ինչով էլ գրավել է ԲԿՄԱ-ի ուշադրությունը։ Եվգենի Գիները նույնիսկ բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։””։ Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում՝ մոտ 2 մլն եվրոյի դիմաց։ Այս թիմի կազմում հարձակվողը 26 հանդիպում է անցկացրել և 8 գոլ խփել։ Լուսանկարը՝ “Կրասնոդարի” պաշտոնական կայքի