Թուրքիան աջակցել է իսլամիստ գրոհայինների կողմից հայերով բնակեցված Քեսաբի գրավմանը. «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ գրում է The Telegraph-ը:
Մասնավորապես, հաղորդվում է, որ օպերացիայի ընթացքում թուքական իշխանությունները թույլատրել են խռովարարների խմբերին հարված հասցնել թուրքական սահմանապահ կետից: Այս մասին վկայություններ են տվել թե՛ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը, թե՛ տեղի բնակիչները:
Նրանցից մեկը հայտնել է, որ տեսել է իսլամիստ գրոհայիններին թուրք զինվորականների կողքին, և նշել, որ քաղաքը գնդակոծվում էր թուրքական տարածքից:
Տեղացի բնակիչների հետ զրուցած Human Rights Watch (HRW) իրավապաշտպանների եզրակացությունները հաստատում են Քեսաբի գրավվմանը Թուրքիայի մասնակցությունը:
HRW-ի աշխատակից Լամա Ֆակիխի կարծիքով՝ գրոհայինների խմբավորումները չէին կարող ներթափանցել Սիրիա թուրքերից գաղտնի: Քեսաբի բնակիչներն այս կապակցությամբ հիշատակում են 1909-ին հայերի զանգվածային սպանությունները և 1915-ի Ցեղասանոււթյունը, երբ քաղաքի հազարավոր բնակիչներ ոչնչացվել են օսմանների կողմից:
«Մենք միշտ մտածել ենք, որ թուրքերը մի օր կհարձակվեն մեզ վրա», ասել է քեսաբահայերից մեկը` 45-ամյա Բեդրոսը: