Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ համացանցից

 

Վաճառողը հետաքրքիր տարբերակ է մտածել վաճառքի. ծիրանը համեմատել է քաղցր հարեւանի հետ:

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ.  Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է ընդունում կին հոգեւորական ունենալու գաղափարը:

Տիրուհի Կարապետյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից: Հայ եկեղեցին մերժում է կանանց քահանայության գաղափարը, եւ սրա հիմքում նրանց իրավունքները ոտնահարող որեւէ միտում կամ ստորադասման նշույլ անգամ չկա: Քրիստոս՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Որդին, մարդացել, մարմնացել, չարչարվել եւ պատարագվել է մարդկության մեղքերի փրկության համար, եւ հաստատել Հաղորդության Խորհուրդը` Իր հիշատակի եւ Իր Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելու համար: Հոգեւորականը պատարագի ընթացքում խորհրդանշում է Քրիստոսին, ապա որպես քահանա` կատարում է հավիտենական քահանայապետ հաստատված Քրիստոսի հաղորդության խորհուրդը եւ դրան մասնակից դարձնում ժողովրդին: Հետեւաբար, միայն տղամարդը կարող է եկեղեցում եւ այլուր քահանայություն կատարել, քանի որ այդ ծառայությունը նրան է վստահված հենց Տիրոջից: Անշուշտ, քահանայի գործունեությունը եկեղեցական ծիսակատարություններով միայն սահմանափակվելը չէ: Ինչպես Հիսուս Ինքն էր ժողովրդի հետ շփվում եւ անդրադառնում նրանց կյանքին ու կենսակերպին, այնպես էլ հոգեւորականն է զբաղվում հավատացյալների ու ժողովրդի ընկերային հարցերով, որոնք մարդու կյանքի անբաժանելի մասն են եւ շատ հաճախ կարող են ազդել հավատացյալի ներաշխարհի վրա:

 Օրհնությամբ՝ Տ. Մուշեղ աբեղա Բաբայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հարցն աստվածաբանական հիմնավորում ունի եւ առնչվում է հոգեւորականի` քահանայության դերի ու կոչման ճիշտ ընկալմանը եւ գիտակցմանը:

 




Լրահոս