Armenian text to speach

27 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԵՎ ՆՈՐ ՄԵՔԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։

 

Մինչ փոխվարչապետ դառնալը Խաչատրյանը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ-ի խորհրդի անդամ, Ֆինանսների նախարար։

Փոխվարչապետը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 6 անշարժ գույք 2 հողամաս, 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ եւ 1 այգետնակ։

Փոխվարչապետը Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող հողամասը օտարել է, վաճառել է, ըստ հայտարարագրի, 0 դրամով, իսկ գնորդը եղել է Նորայր Հովհաննիսյանը։ Հետաքրքիր է՝ ինչպես է վաճառքն իրականացվել 0 դրամով։

Խաչատրյանը վաճառել է նաեւ 2021 թվականից իրեն պատկանող MAZDA մակնիշի մեքենան, որի վաճառքի արժեքը կազմել է 5 մլն 225 հազար դրամ։ Փոխվարչապետը նախորդ տարի գնել է նոր մեքենա 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի, որն արժեցել է 12 մլն 200 հազար դրամ։

Բանկային ավանդները կազմել են 15 հազար ԱՄՆ դոլար, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 հազար դոլար եւ  3 մլն 380 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  27 մլն 586 հազար դրամ, որից 22 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, 5 մլն 225 հազարը գույքի՝ մեքենայի, վաճառքից ստացված եկամուտն է, իսկ 170 հազար դրամը տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումն է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս