Armenian text to speach

Ո՞ՒՐ ԷՐ ԴԱՏԱՎՈՐԸ ՄԱԿԱԳՐՄԱՆ ԺԱՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ի՞նչ է կատարվում ՀՀ վերաքննիչ դատարանում, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով։ Ինչպես հայտնի է, Սամվել Կարապետյանի գործը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում։ Գործը դատարան հասել է ուրբաթ օրը, ու երեկոյան դատարանի գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը գործը մակագրել է դատավոր Արմեն Դանիելյանին։

 

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ երեկ առավոտյան արդեն գործարարի գործի նյութերը դրվել են Արմեն Դանիելյանի սեղանին, եւ նա 3-օրյա ժամկետում այն պետք է վարույթ ընդունի եւ գրավոր ընթացակարգով քննի։

Մեկ ուշագրավ հանգամանք. այդ ժամանակ, երբ էլեկտրոնային համակարգը գործը Դանիելյանին էր մակագրում, նա ԱԺ-ում է գտնվել եւ սպասել էր իր ելույթին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հունիսի 19-ին նախատեսված էր, որ Ազգային ժողովում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած երեք թեկնածուների հարցը՝ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի, որոնցից մեկը պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում։ Սակայն հարցի քննարկումը անսպասելիորեն հետաձգվեց։ Չի բացառվում, որ հետաձգումը «գին» ունի եւ պատահական չի արվել։ ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանը ցանկանում է ՀՀ վերաքննիչ դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան, ու չի բացառվում, որ նա վերջին անգամ կատարի քաղաքական իշխանության ցանկությունը եւ որոշի կալանքի տակ թողնել գործարար Սամվել Կարապետյանին ու այս կերպ ցույց տա իր հավատարմությունը, եւ որպես փոխհատուցում՝ ՔՊ-ն քվեարկի նրա օգտնին, եւ ապահովվի առաջխաղացումը։

Նշենք, որ ArmLur.am-ն առանձնացրել է հայտնի քաղաքական եւ մշակութային գործիչների հրապարակումները՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի եւ Սլովակիայի հայկական սփյուռքի նախագահ Աշոտ Գրիգորյան

Սա վատ ազդանշան կլինի ներդրողների համար Հայաստանի իշխանությունների կողմից։

Գերմանացի ձեռնարկատեր եւ Բունդեսթագի նախկին պատգամավոր AfD կուսակցությունից Վալդեմար Հերդտ

Հայ Առաքելական Եկեղեցին լուրջ խնդիրների է բախվում, քանի որ իշխանությունները ձգտում են պետության վերահսկողության տակ դնել աշխարհի ամենահին քրիստոնեական հաստատություններից մեկը։ Այս իրարանցման մեջ հայ գործարար Սամվել Կարապետյանին մեղադրեցին իշխանության զավթումը հրապարակայնորեն հրահրելու մեջ։

Սերբ հրապարակախոս Վլադիմիր

Դիմիտրիեւիչ

Այս հարվածը, որն այժմ ուղղված է Հայ եկեղեցու ղեկավարի դեմ, իրականում հարված է ամբողջ հայ ժողովրդի եւ նրա ինքնության դեմ։ Նմանապես գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր հավատարիմ չեն մնում Ռուսաստանի հետ առճակատման ընդհանուր գծին հետխորհրդային տարածքում։ Ամեն ինչ, ինչ կարելի է ասել այս մասին, մենք տեսնում ենք Ուկրաինայում, որտեղ այժմ հավատքի արյունալի հալածանք է տեղի ունենում, բայց դա տեսնում ենք նաեւ այլ տեղական եկեղեցիներում։

ՀՀ առաջին օմբուդսմեն

Լարիսա Ալավերդյան

Սամվել Կարապետյանին մեղադրող հանցագործության որեւէ հետք, որեւէ ակնարկ չկա։ Ավելին՝ դուք հավանաբար նկատել եք, որ նրան տարել են հեռու՝ Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, որպեսզի մեկուսացնեն տեսադաշտից։ Այսինքն՝ այն ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ անօրինական։ Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Ալ-Ֆարաբիի քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր քարտուղար, դոկտոր Մուխտար Գուբաշի

Այն երկրի ամենամեծ ներդրողն է։ Նրա բարեգործական հիմնադրամը զբաղվում է հոգեւոր ժառանգության պահպանմամբ եւ եկեղեցիների ու տաճարների վերականգնմամբ։ Նման գործունեությունը Կարապետյանին դարձրեց հասարակության մեջ լուրջ կշիռ ունեցող ազդեցիկ դեմք, եւ հավանաբար հենց սա էր, որ անհանգստացնում էր իշխանություններին։

Ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալ

(2 միլիոն բաժանորդ X սոցիալական ցանցում)

Հայ Առաքելական Եկեղեցին, որը Երկրի վրա ամենահին քրիստոնեական կազմակերպություններից մեկն է, գտնվում է կառավարության ճնշման տակ, քանի որ իշխանությունները փորձում են ավելի խիստ վերահսկողություն սահմանել դրա նկատմամբ։

Լիբանանի Հայկական Դեմոկրատական-Լիբերալ կուսակցության գլխավոր քարտուղար Վիկան Թուսունյան

Օրենքի կիրառումը պետք է լինի խստորեն սահմանադրության շրջանակներում, եթե մեղադրյալի մեղքը չի ապացուցվում, նա պետք է անհապաղ ազատ արձակվի… ձերբակալությունը կարող է կապված լինել Հայ Առաքելական եկեղեցու եւ վարչապետի միջեւ սրվող հակամարտության հետ։

Սերբ եւ հարավսլավացի ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցա

Եթե մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու հասցեին սպառնալիքների մասին, իսկ ուրիշները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» ամենաբարձր աստիճանն է։ Զելենսկին սա անում է Ուկրաինայում, նրանք փորձեցին դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդը ապստամբեց, եւ Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին, ուստի մենք կարող ենք միայն հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք եւ այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս