Armenian text to speach

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պենտագոնը բացահայտում է, թե ինչպես են B-2 ռմբակոծիչները հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։

 

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները նոր մանրամասներ են հայտնել Իրանի երեք միջուկային օբյեկտների ռմբակոծման ԱՄՆ գործողության մասին: Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ սա «ԱՄՆ պատմության մեջ B-2 ամենամեծ գործառնական հարվածն էր» եւ թիրախներին հասցրել է «չափազանց ծանր վնասներ եւ ավերածություններ»:

«Սա խիստ գաղտնի առաքելություն էր, որի ժամկետների եւ բնույթի մասին Վաշինգտոնում շատ քիչ մարդիկ գիտեին», -ասել է գեներալ Դեն Քեյնը կիրակի առավոտյան Պենտագոնում կայացած բրիֆինգի ժամանակ, որտեղ մանրամասներ է ներկայացրել Ֆորդոյում, Նաթանզում եւ Իսֆահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտների դեմ հարվածների մասին: Քեյնը հայտնել է, որ «Կեսգիշերային մուրճ» կոդանունով գործողությանը մասնակցել են յոթ B-2 Spirit ռմբակոծիչներ, որոնք թռել են Միսսուրիի Ուայթմեն ռազմաօդային բազայից դեպի արեւելք՝ Իրան: B-2-ների մեկ այլ խումբ թռել է արեւմուտք՝ Խաղաղ օվկիանոսի վրայով՝ որպես խաբկանք:

Իրանի թիրախների վրա հարված հասցնող ռմբակոծիչների 18-ժամյա թռիչքը պահանջել է բազմաթիվ վերալիցքավորումներ օդում՝ Ատլանտյան եւ Միջերկրական ծովերը հատելիս: Ռմբակոծիչները Մերձավոր Արեւելքում միացել են ամերիկյան կործանիչներին եւ օժանդակ ինքնաթիռներին՝ իրականացնելով «բարդ մանեւր»:

Գործողության արդյունքում բոլոր երեք օբյեկտները կրել են «չափազանց ծանր վնասներ եւ ավերածություններ»: Օգտագործվել է ավելի քան 75 բարձր ճշգրտության զենք, իսկ գործողությանը մասնակցել է ավելի քան 125 ամերիկյան ինքնաթիռ:

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հարվածը որակել է «անհավանական հաջողություն»:

Նախագահ Թրամփը շաբաթ երեկոյան հայտարարել է հարվածների մասին՝ նշելով, որ օբյեկտները «լիովին եւ ամբողջությամբ ոչնչացվել են»: Նա նաեւ զգուշացրել է «շատ ավելի մեծ» հարվածների իրականացնելու մասին, եթե Իրանը «խաղաղություն չհաստատի»:

Պենտագոնը զգուշացրել է Իրանին՝ պատասխան գործողություններից զերծ մնալ՝ նշելով, որ ամերիկյան ուժերը մնում են բարձր պատրաստվածության վիճակում:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԻՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ

Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում սովորում է 549 աշակերտ, կրթօջախն ունի 71 աշխատող։ Այդ դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը ներկայում գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում։ Տնօրենը հունիսի 12-ին համացանցի խմբում դպրոցի ուսուցիչներին հայտնել է, որ ինքը առողջանում է, ուսուցիչներին հրահանգել է իրենց աշխատասենյակների իրերը հավաքել, տեղավորել արկղերի մոտ, որովհետեւ դպրոցը հանձնում են շինարարներին, տեղափոխվում են։ Դպրոցում զարմացած են հիվանդանոցից դպրոցի տնօրենի տված հրահանգից, քանզի չգիտեն, թե ուր են տեղափոխվելո. դպրոցում քննություններ են ընթանում։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետի անմիջական ենթակայության ներքո։ 2025թ. ապրիլի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով Տավուշի մարզում ո՞ր դպրոցների շենքերն են կառուցվել, հիմնանորոգվել, ո՞ր դպրոցների շենքերն են այժմ կառուցվում։ Մարզպետարանից ստացված պատասխանի մեջ այսպիսի նշում կա. «Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցի կառուցում-նախագծային փուլ»։ Թե ինչո՞ւ է մարզպետը Նոյեմբերյանի հիմնական դպրոցի փոխարեն գրել միջնակարգ, ինքը կիմանա։ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի կողքին Նոյեմբերյանի վարժարանն է, որտեղ սովորում են ավագ դասարանների աշակերտները, Նոյեմբերյանում միջնակարգ դպրոց չկա։ Այնտեղի թիվ դպրոցի նոր շենքը նախագծման փուլում է, սակայն դպրոցի տնօրենը ուսուցիչներին  հրահանգել է իրերը հավաքել, արկղերի մեջ տեղավորել, որ տեղափոխվեն։ Սրա մասին պարզաբանում ստանալու համար բազում անգամ զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերուժան Հարությանյանին, սակայն նա, հավանաբար նեղացած լինելով  մարզի հանրակրթության ոլորտի մասին մեր քննադատական հոդվածներից, այդպես էլ չպատասխանեց։

 

 

 

 

ՌՄԲԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է

Իսրայելի կողմից Իրանի վրա  օդային հարձակումները, դրան ի պատասխան Իսրայելի քաղաքների ռմբակոծումը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի բնակիչներին հիշեցնում է ռմբապաստարանների խնդիրը։ Այդ առումով Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, խայտառակ վիճակ է։ Երեւանում բազմահարկ շենքերի նկուղները վաղուց դարձել են գրասենյակներ, իսկ  Տավուշի մարզի բնակավայրերում մարզերում ռմբասպատարաններն անմաքուր, առանց կահավորման վիճակում են։ Սահմանամերձ Տավուշում ռմբապաստարանների թիվը շատ քիչ է, խիստ անհամապատասխան՝ բնակչության թվին։ Տավուշի մարզի քաղաքներում եւ գյուղերում  պարբերաբար տագնապի շչակներ են գործարկում, երբ իրական օդային տագնապ եւ ռմբակոծություն լինի, բնակիչները որտե՞ղ են թաքնվելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս