ԱՄՆ զինված ուժերը-B.2 չթռչող ռումբերով եւ ենթաբազային Tomahawk հրթիռներով հարվածեցին Ֆորդո, Նաթանզ եւ Իսֆահան միջուկային գործարաններին՝ լայնածավալ «Operation Midnight Hammer» գործողության շրջանակում։ Պենտագոնի հայտարարության համաձայն՝ օրինաչափ «դանակի սայր» անվանումը ստացած հարվածը կիրառվեց 125 օդային սարքերի միջոցով՝ գործարաններին մեծ վնաս հասցնելով։
Մինչ ԱՄՆ-ի հուժկու հարվածները հունիսի 21-ին Իրանը արձակեց տասնյակ բալիստիկ հրթիռներ՝ ամբողջովին թիրախավորելով Թել Ավիվը։ Իսրայելական ՀՕՊ ուժերը ոչնչացրին հրթիռների մեծ մասը, վերջին տվյալներով վիրավորվել է մոտ 12 մարդ, վնասվել են թաղամասեր։
Մյուս կողմից, միջազգայնագետների եւ քաղաքական գործիչներ մեծ մասը վստահ է, որ ԱՄՆ-ն չի կարող 100% վստահությամբ հաստատել, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են։
«Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում կարծում են, որ հարվածները թույլ են տվել զգալիորեն հետաձգել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը», – հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ, իր հերթին ավելի սրելով վիճակը, ասել էր. «Եթե Իրանը հակահարված տա, դա կլինի նրա կողմից երբեւէ թույլ տրված ամենամեծ սխալը»։
Զոհերի եւ վիրավորների մասին
Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 224 մարդ, այդ թվում՝ զինվորականներ եւ պահակախմբի անդամներ, Միջուկային կենտրոնների աշխատակիցներ, քաղաքացիական անձինք, որոնք գտնվել են հարվածի գոտում։ Ըստ The Guardian-ի եւ Associated Press-ի, հարվածների հիմնական թիրախներն են եղել՝ Ֆորդոյի, Նաթանզի եւ Իսֆահանի միջուկային կենտրոնները։ Վիրավորների թիվը՝ շուրջ 3,450-ի է հասնում։
Իսրայելական կողմի
ներկայացված թվերը
Տեսնելով ավերված Թել Ավիվը կամ այլ քաղաքներ՝ կարող ենք ասել, որ բավականին թյուրըմբռնում է առաջանում։
Նույն աղբյուրներից տեղեկանում ենք, որ Իրանի արձակած հրթիռային հարվածների հետեւանքով Իսրայելում զոհվել է առնվազն 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 90-ից ավելի մարդ, վնասվել են բնակելի թաղամասեր Թել Ավիվում եւ հարակից տարածքներում։
Վերջին օրերին Իսրայել-Իրան հակամարտությունը զգալիորեն սրվել է՝ Ամերիկայի միակողմյան լայնածավալ միջամտությամբ: ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, Իրանի պատասխան հրթիռային հարձակումները Թել Ավիվի վրա, եւ տասնյակ մարդանց զոհերը վկայում են տարածաշրջանի լարվածության մասին: Պատերազմի զարգացումը կախված է միջազգային դաշնակիցներից եւ զսպման ուժերից։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ



















































































