Լուսանկարը՝ համացանցից
Լուսանկարներում երեւում է, թե դիմորդները ինչպիսի հնարամիտ քայլերի են դիմում:
Քննության ներկայանալուց առաջ նրանք օգտվում են տարբեր «աջակցություններից»:
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ է մեր Հայ Եկեղեցին սովորեցնում քահանաներին դիմել՝ ասելով «Տեր Հայր»: Մի՞թե Տեր եւ Հայր կոչվելու իրավունքը միայն Աստծունը չէ:
Նարինե Ղազարյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աստված շնորհներ է տալիս հոգեւորականին՝ ձեռնադրության ընթացքում, որպեսզի նա իր ծառայության մեջ կարողանա մարդկանց հոգեպես առ Աստված առաջնորդել՝ հոգեւոր խնամք իրակացնել: Սքեմը հագնելով՝ մենք արդեն ներքուստ երդվում ենք ծառայել ժողովրդին անձանձրույթ կերպով եւ կրել Քրիստոսի խաչը: Մենք հայր ենք, եւ ո՞ր հայրը իր երեխայի համար ձեռքը կրակի մեջ չի մտցնի: Մենք չենք հավակնում այն Հայրը լինել, որ երկնքում է: Այլ մենք հայր ենք եկեղեցու համար, մեր ձեռքով են եկեղեցու ավազանից քրիստոնյաներ ծնվում:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կուսակրոններն ու վանականները կրում են սեւ ասվեից հագուստ, իսկ ամուսնացյալները, իբրեւ աշխարհիկ անձինք, կարող են գործածել նաեւ այլ գույնի սքեմ։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար:
Անիտա Շահնազարյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին, ներկայացնելով`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:























