Ֆելիքս Խաչատրյան. Ծեծվենք էլ` պիտի մասնակցենք ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամեն բան կատարվում է մեկ մարդու կամքով, ինչին ժողովուրդը դեմ է,-այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:”Հանրապետության նախագահը պետք է կանչի իր նազիր- վեզիրներին եւ ասի` հերիք է, այսպես շարունակել չի կարելի”,- նկատեց նա:”Նահանջելը սխալ է եւ պետք է մասնակցենք ընտրություններին: Ծեծվենք էլ` պիտի մասնակցենք ընտրություններին, չմասնակցելը սխալ է”,- հավելեց Ֆելիքս Խաչատրյանը: “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ իշխանության մեջ եղած կուսակցությունները իրենց չկատարած աշխատանքը փորձում են քողարկել շլացուցիչ շոուներով: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց, որ անկախ ամեն ինչից` պետք է մասնակցել ընտրություններին: “Կոչս ՀԱԿ-ին. եթե նա ազատ ընտրություններ է ուզում, ինչո՞ւ չի համագործակցում: Բերեք միանանք գաղափարների շուրջը: Անհրաժեշտ է միշտ պայքարել, պայքարն է արդյունք ծնում”,- նշեց նա:




Լրահոս