Երեկ վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի:
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:
Ժենյա Հունանյան (82 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Հունանյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի փոխհատուցումը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին միայն այն դեպքում, երբ ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում եւ ավանդատուն մահացել է վճարման ցուցակների ձեւավորման օրվա եւ դրան հաջորդող օրերի ընթացքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդների փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է «Հայփոստի» բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաեւ բաժանմունքում), իսկ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ամուսնության գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։
Հեղինե Միքայելյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է.
3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
Ամուսնության մասին դիմումի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.
1) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, իսկ ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմողի ցանկությամբ.
2) ընտանեկան դրությունը՝ մինչեւ ամուսնանալը.
3) ամուսնացող անձի ազգանունը՝ ամուսնության պետական գրանցումից հետո.
4) ամուսնության պետական գրանցման ընտրված օրը.
5) ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարելու ցանկության մասին.
6) ամուսնության պետական գրանցման ժամկետը կրճատելու ցանկության մասին:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:



















































































