Armenian text to speach

ԱՄՆ-Ն ԽԱԽՏԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի՝ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաեիդ Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ին՝ մերժելով ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի նիստում հնչեցված պնդումները:  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հղում էր կատարել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին՝ արդարացնելով հունիսի 21-ին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները որպես ինքնապաշտպանության գործողություն: Իրանը այս բացատրությունը որակել է որպես «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խեղաթյուրում»՝ նշելով, որ հարձակումը խախտել է իր ինքնիշխանությունը եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման սկզբունքները: «Իրանի միջուկային օբյեկտները գտնվում են ԱԷՄԳ-ի լիակատար վերահսկողության ներքո եւ բազմիցս հաստատվել է դրանց խաղաղ բնույթը», – նշված է նամակում:

 

Փաստաթղթում հղում է արվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձեւին եւ Միջազգային դատարանի որոշումներին՝ պնդելով, որ կանխարգելիչ ուժի կիրառումը չի կարող համարվել օրինական ինքնապաշտպանություն: Իրանը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին մերժել «կանխարգելիչ ինքնապաշտպանության» դոկտրինը եւ դատապարտել ԱՄՆ-ին ու Իսրայելին՝ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային վարքագծի նորմերի խախտման համար: Իրանը նաեւ խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զեկույց ներկայացնել 487 բանաձեւի իրականացման վերաբերյալ, հատկապես ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո գտնվող խաղաղ միջուկային օբյեկտների թիրախավորման առումով:

«Մենք որոշեցինք պատերազմի ելքը». Իրանի զինված ուժերի շտաբի պետի հաղթական ուղերձը «Ոչ մի հուսահատ քայլ չի կարող սասանել իրանցիների եւ զինված ուժերի երկաթե կամքը», – Իրանի  զինված ուժերի շտաբի պետ:

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին հայտարարություն է տարածել, որում ընդգծել է իրանական ժողովրդի եւ զինված ուժերի հաջողությունը երկրի պաշտպանության գործում:

«Սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի հարձակումից հետո մեր քաջարի զինվորականները մոբիլիզացրել են իրենց ուժերը՝ ցավալի եւ լայնածավալ պատասխան տալով թշնամուն: Չնայած լայնածավալ մեդիագրաքննությանը, Իսրայելի կողմից բռնազավթված տարածքներում ավերածությունների ապացույցները վկայում են, որ կարեւոր ռազմական եւ հետազոտական կենտրոնները վերածվել են մոխրի», – նշված է հայտարարության մեջ:

«Ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, Իրանը երբեք չի եղել եւ երբեք չի լինի պատերազմի նախաձեռնողը։ Սակայն, եթե որեւէ ագրեսիա ուղղված լինի մեր ազգի տարածքային ամբողջականության դեմ, մենք կորոշենք այդ պատերազմի եւ ներխուժման արդյունքն ու ավարտը»,-հայտնել է նա։

Մուսավին ընդգծել է, որ չնայած ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությանը եւ արեւմտյան երկրների աջակցությանը՝ Իրանի զինված ուժերը կարողացել են կանգնեցնել թշնամու ռազմական հարձակումները՝ հասցնելով նրանց ծանր կորուստներ:

Նա հատկապես նշել է, որ Իրանի հրթիռային եւ անօդաչու համակարգերը հաղթահարել են հակառակորդի օդային պաշտպանության բազմաշերտ համակարգերը: «Ոչ մի հուսահատ քայլ չի կարող սասանել Իրանի ազգի եւ զինված ուժերի երկաթե կամքը»,- հայտարարել  է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը  պատերազմ սկսեց Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով  Իրանի միջուկային, ռազմական եւ բնակելի օբյեկտներին: Հարձակումների հետեւանքով զոհվեցին հարյուրավոր իրանցիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ եւ խաղաղ բնակիչներ:

Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը իրականացրել են 21 հրթիռային հարված իսրայելական տարածքներում գտնվող թիրախների ուղղությամբ՝ «Ճշմարիտ խոստում III» գործողության շրջանակներում:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում| Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցն անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված. այժմ այն գտնվում է վատ վիճակում։ Երկու տարի առաջ այնտեղ հնագիտական պեղումներ են կատարվել, հայտնաբեվել են արժեքավոր գտածոներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության` Հուշարձանների պահպանության ծառայության վարչության պետ Հարություն Վանյանից տեղեկացանք, որ կատարված հնագիտական պեղումները հնարավորություն են տվել կազմելու Տավուշ ամրոցի եւ ամրոցի լանջին գտվող փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցու ամրակայման եւ վերականգման աշխատանքների նախագիծ։ Նախագծով աշխատանքների արժեքը սահմանվել է 186 միլիոն դրամ։ Հ. Վանյանը հայտնեց, որ 2024 թվականին` 4 անգամ, այս տարի 2 անգամ այդ աշխատանքների համար  «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան մրցույթ է հայտարարվել, այդ հայտարարությունը տեղադրվել է համապատասխան ինտերնետային կայքում; Սակայն այդ մրցույթները չեն կայացրել, դրանց մասնակիցներ չեն եղել։ Հ.  Վանյանը դա բացատրեց այն իրողությամբ, որ ամրոցի եւ եկեղեցու վերականգման, ամրակայման աշխատանքները պահանջում են մասնագիտական հմտություններ, վերականգնողական, ամրակայման աշխատանքներն էլ բարձր, դժվարամատչելի, թեք տեղանքում են։ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է, առաջիկայում շինարարական ընկերությունների հետ համագործակցելով, այդ աշխատանքների նոր մրցույթ հայտարարել։

 

 

 

ՍԵԼԱՎԱՋՐԵՐ` ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջան քաղաքի բնակիչները   Ֆեյսբուքում  տեղադրել են սելավաջրերից գոյացած 2 ջրվեժների լուսանկար եւ մակագրել՝ «Դիլիջանում բնության նոր հուշարձան է գրանցվել՝ «Ջուխտակ ջրվեժներ»։  Այդ գրառման ներքո Դիլիջանի բնակիչները քննադատական մեկնաբանություններ են գրել` «Միշտ նույն պատկերն է այդտեղ։ Մնում է մի բարերար էլ լինի, նավակներ եւ սուզանավեր նվիրի մեր ծովափնյա Դիլիջանին» , «Գնացեք Մաքսիմ Գորկու (փողոց), անհիշելի ժամանակներից այդ վիճակն է։ «Մի քանի տարի է՝ այս հարցով շենքի եւ հարակից տների բնակիչները դիմում են համայնքապետարան»։

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը եւ համայնքապետարանի աշխատակազմն այս խնդրով անգործության են մատնված։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս