ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Արտաշիսյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Չարբախի փոսի մոտ, բախվել են Lexus, Tesla եւ Nissan մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Երեխային ինչպե՞ս է տրամադրվում ծննդյան վկայական։ Որո՞նք են ծննդի պետական գրանցման հիմքերը։

Լիլիթ Հովակիմյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասծան տեղեկացնում ենք, որ ծննդի պետական գրանցման հիմք են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը.

2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը.

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը.

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդյան վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով կամ  թղթային կրիչի վրա:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ում եւ ինչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Սուսաննա Ղազարյան (36 տ., տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.

2) օդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթեւեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթեւեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ.»  Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ։

 




Լրահոս