Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը` Ոստիկանի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փառապա՛նծ ոստիկան

20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ վերականգնված հայոց նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումներից մեկը դարձավ կայացած իրավական համակարգը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ոստիկանության:

Փառաբանության ու դրվատանքի արժանի ճանապարհ է անցել հայոց ոստիկանությունը: Հայաստանի երեք հանրապետություններում էլ ոստիկանությունը ձևավորել է կայուն համակարգ և հպարտության արժանի կենսագրություն: Այսօր էլ շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները և դրանք ամրագրելով արցախյան հերոսամարտում ընկած իր քաջարի զավակների բացակա ներկայությամբ, Ձեր սթափ և արհեստավարժ գործունեության ներքո ոստիկանությունը պատասխանատվությամբ է ներկայացնում հայ հանրության շահերը՝ որպես նրա անվտանգության և իրավունքների լիարժեք պաշտպանի:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ հայոց ոստիկանության 96-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն, երկարակեցություն և անվտանգ ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության:

Փա՛ռք ու պատի՛վ հայոց ոստիկանությանը:

Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:

Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան




Լրահոս