Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել է մոտ 60 մարդ:
Փրկարարական ծառայության աշխատակիցները Indian Express-ին հայտնել են, որ առնվազն 25 տուժած տարբեր աստիճանի այրվածքներով և վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ։























