
Հանրային տրանսպորտից օգտվելու, բայց չվճարելու դեպքում կսանմանվի տուգանք: Նախագիծը բոյկոտելու համար ‹‹Մայր Հայաստան›› խմբակցությունը բողոքի ակցիա է իրականացրել Ազգային Ժողովի դիմաց:
Բողոքի ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը կրկին հիշեցրեց, որ Քաղաքապետարանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին նախագիծը չընդունելու համար պահանջել էր ընդդիմադիր խմբակցությունից ներկայացնել 8200 քաղաքացու ստորագրություն: Պահանջին ի պատասխան՝ «Մայր Հայաստան»-ը ներկայացրել էր շուրջ 1700 քաղաքացու ստորագրոթյուն, բայց, այնուամենայնիվ, տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և քաղաքացիներից շատերն ստիպված եղան վճարել 150 դրամ՝ 100 դրամի փոխարեն:
«Մարդիկ, որ 100 դրամ չունեին՝ վճարելու տրանսպորտի ուղեվարձը և ստիպված թռնում էին գազելներից, հիմա պատգամավոր են դարձել, հիմա կողմ են տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ այն դարձնելով 150 դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ իրենց կողմից նախաձեռնած բոյկոտը հաջողության է հասել, այլապես տուգանք սահմանելու մասին նախագիծ քննարկի:
«Բոյկոտը հաղթել է, Նիկոլի հոգին՝ չի փառավորվել:
Ուստի՝ ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը արձանագրելով, որ ժողովուրդը չի լռում և չի վճարում անարդար որոշման համար, որոշեցին տուգանել մարդկանց։ Նրանք ժողովրդին չեն սիրում, որովհետև հիանալի հասկանում են, որ մարդիկ չեն ուզում դառնալ տուգանքի ու թալանի մատերիալ։ Իրենց անձնական օգտագործման ԱԺ-ն դարձրել են «տուգանք դակելու գրասենյակ»,
որտեղ իրենք իրենցով որոշումները ընդունում են՝ տուգանում են մեզ՝ դրա դեմ լուռ չլինելու համար»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Տեղեկացնենք, որ նախաձեռնության համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, տուգանվելու է 18,000 դրամի չափով:
Նանիկ Վարդանյան