
Բարերար Սամվել Կարապետյանի վարկանիշը հանրության առաջ իջեցնելու, նրան մեկուսացնելու և մոռացության մատնելու փորձերը՝ գործող իշխանությունների կողմից, չեն դադարում։ Ի աջակցություն բարերարի` մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվել են նրա լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ, որոնք հեռացվում, ապամոնտաժվում են իշխանական թիմի հրահանգով։
Օրերս ապամոնտաժվել է Հյուսիսային պողոտայում տեղադրված պաստառը, ինչ Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ խախտում էր և չէր համապատասխանում չափանիշներին։ Նույնը տեղի ունեցավ նաև հունիսի 30-ին. «Տաշիր» առևտրի կենտրոնի պատին փակցված պաստառը հեռացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից։ Պարզաբանումն էլի նույնն էր՝ նորմերին չի համապատասխանում։
Տաշիր առևտրի կենտրոնի ներսում վաճառք իրականացնողների համար կատարվածն անընդունելի է և որևէ բացատրություն չունի։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք էլ իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին:
Այս հայտարարությունից հետ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով և այժմ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․