Գումարը եկամտաբեր և ապահով տարբերակով խնայելը AEB Mobile-ի հնարավորություններից մեկն է․ ցանկացած պահի հնարավոր է հավելվածում անվճար բացել դրամային խնայողական հաշիվ գումար ավելացնելու կամ նվազեցնելու հնարավորությամբ և ստանալ եկամուտ մինչև 5% տարեկան անվանական տոկոսադույքով։
Կախված խնայողական հաշվի մնացորդի մեծությունից՝ կիրառվում են տարբեր տոկոսադրույքով փաթեթներ (Start, Comfort, Maximum):
Տոկոսները հաշվարկվում են հաշվետու ամսվա ընթացքում hաշվում առկա դրամական միջոցների միջին օրական կտրվածքով և վճարվում են հաշվետու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրն՝ ավելացվելով hաշվի մնացորդին:
Խնայողական հաշիվը բացելու համար հաճախորդը պետք է ունենա Բանկի կողմից ՀՀ արժույթով թողարկված հետևյալ տեսակի քարտերը.
- VISA GURU կամ VISA GURU TRAVEL տեսակի քարտ (եթե հաճախորդը չունի այդ քարտերից որևէ մեկը, ապա VISA GURU DIGITAL քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է անվճար)
- այլ տեսակի ֆիզիկական քարտ` բացառությամբ ArCa Սոցիալական, ArCa Նվեր քարտերի (եթե հաճախորդը չունի ֆիզիկական քարտ, ապա Mastercard Standard կամ VISA Classic քարտի թողարկման դեպքում քարտի տարեկան սպասարկման վճարը սահմանվում է 1,000 դրամ):
Խնայողական հաշվի առավելություններն են ․
- ստանալ տոկոսագումար հաշվում առկա դրամական միջոցների դիմաց,
- տնօրինել միջոցներն առանց սահմանափակումների,
- բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ,
- օգտագործել հաշվին առկա միջոցներն առանց կուտակված տոկոսագումարները կորցնելու,
- իրականացնել այլ հաշիվներից պարբերական համալրումներ։
Խնայողական հաշիվը եկամտաբեր գործիք է, իսկ AEB Mobile-ով՝ դրամական միջոցների տնօրինման ճկուն տարբերակ։
Խնայողական հաշվի ընդհանուր պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ուշադրություն՝ տվյալ նյութը համարվում է գովազդ





























