Իրանի դատական համակարգը հրապարակել է իսրայելական հարձակման զոհերի վերջնական թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված իսրայելական (նկատի ունեն Իսրայելին) ագրեսիայի զոհերի թիվը գերազանցել է 900-ը:

Դատաբժշկական փորձաքննության կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում նահատակվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա և 102 կին, որոնցից մի քանիսը հղի էին:

Միայն Էվին բանտի վրա հարձակման հետևանքով զոհվել է 79 մարդ, որոնց մեծ մասը բանտարկյալների ընտանիքների անդամներ, շտապ օգնության աշխատակիցներ և բանտի աշխատակիցներ էին:

«Ողջ աշխարհը ականատես եղավ պարտադրված պատերազմին և տեսավ, որ ագրեսիայի նախաձեռնողը անօրինական սիոնիստական ռեժիմն էր: Բոլորը տեսան, որ Իրանը հարձակման ենթարկվեց բանակցությունների ընթացքում, և երկիրն օրինական կերպով պաշտպանեց իրեն ու ամուր կանգնեց մարտի դաշտում», – ասել է նա Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակնհայտ էր նաև, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմները խախտել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անցել բոլոր կարմիր գծերը, կատարել պատմական հանցագործություններ և հարձակվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, չնայած որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ է»:

Նա նաև նշել է, որ Իրանը պահպանում է իր պատրաստականությունը և զգոնությունը՝ թշնամու հնարավոր ագրեսիայի դեպքում «անհրաժեշտ և համաչափ պատասխան» տալու համար:

Ջահանգիրը հայտնել է, որ թշնամին փորձել է իրանցիներին դուրս բերել փողոց և քաոս ու խռովություն ստեղծել, սակայն ժողովուրդը ձախողել է այդ դավադրությունը՝ ցուցաբերելով «օրինակելի և պատմական միասնություն»:

Հիշեցնեք, որ հունիսի 13-ին Իսրայելը բացահայտ և չհրահրված ագրեսիա սկսեց Իրանի դեմ՝ սպանելով բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների և հասարակ քաղաքացիների:

Ավելի քան մեկ շաբաթ անց ԱՄՆ-ն նույնպես միացավ և ռմբակոծեց Իրանի երեք միջուկային օբյեկտ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը:

Ի պատասխան՝ իրանական զինված ուժերը թիրախավորեցին ռազմավարական օբյեկտներ բռնազավթված տարածքներում, ինչպես նաև Կատարում գտնվող Ալ-Ուդեյիդ ռազմաբազան, որը համարվում է Արևմտյան Ասիայում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան:

Հունիսի 24-ին ԱՄՆ –ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պետք է հաստատվի զինադադար:

Անի Վարդանյան




Լրահոս