Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։
Գործակալությունը նշել է, որ այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են վարակի դեպքեր, սահմանվել է կարանտին, պատվաստանյութը նույնպես հասանելի է, սակայն բոլոր կենդանիներին կարճ ժամանակում պատվաստելն անհնար է։























