Armenian text to speach

Հնդկաստանը գնել է ռուսական ռազմանավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկական ռազմածովային ուժերը պաշտոնապես ստացել են «Թամալ» ռազմանավը Ռուսաստանից: Սա հինգերորդ ռազմանավն է, որը կառուցվել է Յանտար նավաշինարանում 11356 նախագծի շրջանակներում:

Հուլիսի 1-ին Կալինինգրադում կայացած հանձնման արարողության ժամանակ ընդունման ակտը ստորագրվել է «Ռոսոբորոնէքսպորտի» ներկայացուցչի և ռազմանավի հրամանատարի կողմից: «Թամալ» անվանումը թարգմանաբար նշանակում է «Սուր»:

Միացյալ նավաշինարարական կորպորացիայի (USC) գլխավոր տնօրեն Անդրեյ Պուչկովի խոսքով, նավը հաջողությամբ անցել է ընդունման փորձարկումները: «Սա ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմանավ է՝ մակերեսային, ցամաքային, ստորջրյա և օդային թիրախների դեմ պայքարելու բարձր մարտական հնարավորություններով»:

Ռազմանավն ունի 20 հնդկական արտադրության համակարգ, այդ թվում՝ BrahMos գերձայնային հրթիռներ, կապի համալիր, հայտնաբերման և ուղղորդման ռադար :

Նախագծի ռազմանավերը նախատեսված են սուզանավերի և ռազմանավերի դեմ պայքարելու, ինչպես նաև օդային հարձակումները հետ մղելու համար: Դրանք զինված են A-190 100մմ հրետանային համակարգով, հակաօդային հրթիռներով, այդ թվում՝ «Կալիբր» և «Շտիլ», ինչպես նաև տորպեդային սպառազինությամբ:

Անի Վարդանյան




Լրահոս