Armenian text to speach

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առնվազն 95 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետեւանքով, հաղորդում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի բանակը հարձակվել է Գազայի հատվածում գտնվող սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի եւ սննդի բաշխման կետերի վրա, որի հետեւանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի, իսկ շատերը վիրավորվել են։
Համաձայն այդ տվյալների՝ 39 մարդ է զոհվել Գազայի հյուսիսում գտնվող ծովափնյա լեփ-լեցուն սրճարանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետեւանքով, որտեղ նշվում էր ծննդյան տոնակատարություն, այդ թվում՝ կանանց եւ երեխաների մասնակցությամբ։
Հիշեցնեք, որ երկուշաբթի օրը նաեւ իսրայելական զորքերը ռմբակոծել են Գազայի «Յաֆա» դպրոցը, որտեղ տեղավորված էին հարյուրավոր տեղահանված պաղեստինցիներ։

Անի Վարդանյան




Լրահոս