Armenian text to speach

ԻՐԱՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին քննադատել է Գերմանիային Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած իսրայելական ագրեսիայի վերաբերյալ դիրքորոշման համար՝ նշելով, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի արտահայտություններն հիշեցնում են Հիտլերի հանցագործությունների արդարացումները։ Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի ներքին գործերի նախարարի՝ բռնազավթված պաղեստինյան տարածքներ կատարած այցին, Բաղաեին նշել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն անընդունելի են։

 

Խոսնակը հատկապես քննադատել է Մերցի հայտարարությունն այն մասին, որ «Իսրայելը բոլորի համար ծանր աշխատանք է կատարում՝ հարվածելով Իրանին»։ «Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում այդ բառը։ Չէի կարծում, որ Գերմանիայի կանցլերը կօգտագործի այնպիսի տերմիններ, որոնք կիրառվում էին Հիտլերի գործողություններն արդարացնելու համար», – ասել է Բաղաեին։ Նա նշել է, որ նման դիրքորոշումը վտանգում է Եվրոպական միության հեղինակությունը։

Իրանի արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին հերքել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր բանակցությունների շրջանի մասին պնդումները։ Կիրակի օրը խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո Ռավանչին հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաների կողմից հնչեցված պնդումները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում։ «Որեւէ պայմանավորվածություն բանակցությունների վերաբերյալ ձեռք չի բերվել», – նշել է փոխնախարարը:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս