Ժիրայր Սեֆիլյան. Իշխանական բեմականցման ռեժիսորը Սերժ Սարգսյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղքի եւ ամոթի զգացումով հաստատում ենք, որ 1988-ի երկրաշարժից 23 տարի անց հազարավոր ընտանիքներ շարունակում են անօթեւան մնալ.,-այսօր` Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:Ըստ Սեֆիլյանի` մենք ոչ հեռու ապագայում ականատեսն ենք լինելու նրա, որ գործող իշխանությունները զրկվելու են ինչպես հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի հայերի աջակցությունից: “Արաբական գարունից հետո լուրջ մտավախություն կա, որ այլեւս հնարավոր չի լինելու ժողովրդի մոտ հարգանք առաջացնել ապագայում թխվող իշխանությունների հանդեպ”,- նշեց  Սեֆիլյանը:Խոսելով առաջիկա ընտրությունների մասին` բանախոսը նկատեց. “Մենք առհասարակ կողմ ենք ընտրություններին, որպեսզի դրանց միջոցով ձավորվի լեգիտիմ իշխանություն, սակայն գիտակցում ենք, որ ներկա պայմաններում դա անհնար է: Ամեն բան կանխորոշված է, ինչ արդյունքներ էլ լինեն` դրանք բեմականացված են լինելու: Միաժամանակ, ելքն ընտրությունների միջոցով չի լինելու. այս իշխանություններն ընտրություններով չեն եկել, որ ընտրություններով էլ գնան”: Ամփոփելով` Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց հետեւյալ տեսակետը. քաղաքական դաշտում բեմականացումը դեռ երկար է շարունակվելու. “Իշխող կլանը մեր ժողովրդին ոչխարի տեղ է դնում, դրա համար էլ դեռ մինչեւ մայիս ականատես ենք լինելու թատրոնի: Իսկ այս ամենի ռեժիսորը Սերժ Սարգսյանն է”:




Լրահոս