
Ազգային ժողովը երեկ՝ հուլիսի 1-ին, արտահերթ գումարված նստաշրջանում որպես օրակարգային հարց քննարկել է Վաղարշապատ համայնքի վերախոշորացումը: Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով:
Կառավարությունն այն ներկայացնում է որպես «Տեղական ինքնակառավարման մասին» և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներ և փոփոխություններ:
Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք:
Ըստ ՏԿԵ նախարարի խոսքով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացման եւ փոփոխության նպատակն է վերոհիշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին:
Հարկ է նշել, որ Վաղարշապատում ՔՊ թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, ով նախկինում՝ 2021 թվականի խոշորացումից հետո, եղել է Խոյ համայնքի ղեկավարը։ Ավելի ուշ նա հրաժարական տվեց և 2024 թվականի դեկտեմբերին նշանակվեց Արմավիրի մարզպետ: Մեխակյանը զբաղեցրել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Հիմա էլ, Դիանա Գասպարյանի անվան շուրջ ծավալված սկանդալից և վերջինիս հրաժարականից հետո, ոչ երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգնեց Նիկոլ Փաշինյանի «սրտի» թեկնածու Արգիշտի Մեխակյանի վրա։
Քանի որ Արգիշտի Մեխակյանը, լինելով Խոյ համայանքի նախկին ղեկավար, այդ շրջանում «հեղինակություն է» համարվում, իշխանությունը փորձում է այդ գործոնն էլ օգտագործել ընտրությունների ժամանակ ձայն «փախցնելու» համար։
Սկանդալային պարտությունները Գյումրիում և Փարաքարում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նոր դաս եղան և այժմ արվում է ամեն բան՝ նոր և բացասական մարտահրավերներից խուսաելու համար։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․