Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականին և այն եզակի պաշտոնյաներից է, ով իշխանության ձևավորման փուլից նույն դիրքում և չի հեռացվել։

Թովմասյանը Փաշինյանի սրտի պաշտոնյաներից է, քանի որ, երբ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը չունի կադաստրի վկայական, Թովմասյանը լուռ հետևում էր հանրության վրդովմունքին։

Նիկոլ Փաշինյանը Սուրեն Թովմասյանին 2025 թվականի օգոստոսի 5-9-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի 15-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Իսկ 2025 թվականի օգոստոսի 17-ից 22-ը գործուղել Կանադա (Վանկուվեր)՝ 32-րդ միջազգային քարտեզագրական համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի ՝  տվյալ տարվա սկզբում առկա է եղել 4 անշարժ գույք, որոնք պահպանվել են տարեվերջին։ Թովմասյանը հայտարարագրել է 3 Բազմամյա տնկի Արարատի մարզի Փոքր Վեդիում, որ ձեռք է բերվել 2000 թվայանին։ 4-րդ գույքը անհատական բնակելի տուն է ձեռք բերված 2019 թվականին Երևանում։

Սուրեն Թովմասյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10,6 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 513 հազար դրամ, որից 14 մլն 376 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Կադաստրի կոմիտեից,  1 մլն 137 հազար դրամը Ճարտարապետության և շինարարության   հայաստանի ազգային համալսարանից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  16 մլն 503 հազար դրամ, որը սեփական հողում կառուցված բնակելի տան հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Էմմա Միքայելյան




Լրահոս