ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է․ գեներալի հարազատների անուն են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ին է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Դիլանչյանը, ով պատմել է, որ իր եղբորը պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանին դաժանաբար ծեծել են, որի հետևանքով հիվանդանոցում եղբայրը մահացել է:

Ըստ Հասմիկ Դիլանչյանի, եղբոր հետ վիճաբանած անձիք՝ Անաստաս Բաբալարյանն ու որդին են եղել ու վեճը եղել է ծառայության հետ կապված:

Ըստ քրոջ՝ իրավապահները օբյեկտիվ քննություն չեն իրականացնում, իսկ ենթադրյալ հանցագործները ազատ շրջում են․

«Եղբայրս թշնամու գնդակից չմահացավ, այլ հայի ձեռքով գնաց ու քննության ընթացքը մեզ խիստ անհանգստացնում է, քանի որ կատարողները «տանիքներ» ունեն»:

Դիմել ենք ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ քրեկան վարույթ է նախաձեռնվել դեպքով եւ կան մեղադրյալներ, թե ոչ, ու ինչ խափանման միջոց է ընտրվել:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին պատասխանեցին՝

2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգքրի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 15-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):

2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը: Նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս