Armenian text to speach

«Օվիո»-ի բաժնետոմսերը կվաճառվեն «Վիվա Արմենիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության (Օվիո՝ նախկինում Ռոստելեկոմ) 100 տոկոս բաժնեմասը գնելու հնարավոր գործարքի կայացմանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ պաշտոնական կայքից։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։




Լրահոս