Նարեկ Աշոտի Կիրակոսյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու և դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի կենտրոնի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի նախկին առաջատար մասնագետ Խաչատուր Արզումանյանի օժանդակությամբ՝ այն է՝ կաշառքի շուրջ Ներսես Ցականովի հետ համաձայնության գալու ուղղությամբ վերջինիս կողմից տրված խորհուրդներով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու և փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար, նույն առևտրի կենտրոնի հաշվապահ Ներսես Ցականովի միջնորդությամբ՝ քննությամբ չպարզված օրը, նշված կենտրոնի տնօրեն Գևորգ Քաջիկի Հովհաննիսյանից պահանջել է 260.000 ՀՀ դրամ կաշառք:
Արսեն Խաչատուրի Մովսիսյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու և դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Նորագավիթ 1-ին փողոցի 100/1 հասցեում գործող «Կանաչ» սուպերմարկետի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Կիրակոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու և փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար, 2025 թվականի փետրվարի 21-ին, նույն առևտրի կենտրոնի սեփականատեր Սերժիկ Սենիկի Խաչատրյանից պահանջել է ամսեկան 50.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Արսեն Մովսիսյանը 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու և դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Արին Բերդի փողոցի 1/2 հասցեում տեղակայված, «Տոտալ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող, շինարարական գործիքների վաճառքով զբաղվող խանութի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Կիրակոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու և փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար, 2025 թվականի փետրվարի 21-ին, «Տոտալ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող Էդուարդ Իսահակի Գևորգյանից պահանջել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք:
Խաչատուր Գուրգենի Արզումանյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20 ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա 2010 թվականի նոյեմբերի 02-ից մինչև 2024 թվականի մարտի 01-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակից, նույն բաժնի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանից տեղեկանալով Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի կենտրոնի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության և վերոնշյալ տնտեսվարողի օգտին հովանավորչություն և ապօրինի անգործություն, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու և փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու դիմաց, նույն առևտրի կենտրոնի հաշվապահ Ներսես Ցականովի միջնորդությամբ, կենտրոնի տնօրեն Գևորգ Քաջիկի Հովհաննիսյանից որպես կաշառք 260.000 ՀՀ դրամ պահանջելու Նարեկ Կիրակոսյանի մտադրության մասին, օգտագործելով իր և Ներսես Ցականովի հետ նախկինում ունեցած աշխատանքային հարաբերությունները, կաշառքի շուրջ վերջինիս և Նարեկ Կիրակոսյանի միջև համաձայնության ձեռք բերմանը նպաստելու նպատակով վերջինիս տվել է խորհուրդներ՝ այդպիսով օժանդակելով Նարեկ Կիրակոսյանի կողմից կաշառք ստանալուն:
Ներսես Ռոբերտի Ցականովը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա 2024-2025 թվականների ընթացքում աշխատելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի կենտրոնում՝ որպես հաշվապահ, տեղեկանալով նշված առևտրի կենտրոնի շենքի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության և կենտրոնի տնօրեն Գևորգ Քաջիկի Հովհաննիսյանի օգտին հովանավորչություն և ապօրինի անգործություն, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու և փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու դիմաց վերջինից՝ որպես կաշառք, 260.000 ՀՀ դրամ պահանջելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակից, նույն բաժնի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանի մտադրության մասին, 2025 թվականի մարտ ամսին, կաշառքի վերաբերյալ վերջինիս պահանջը փոխանցել է «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի կենտրոնի տնօրեն Գևորգ Քաջիկի Հովհաննիսյանին՝ այդպիսով՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելու եղանակով, կատարելով կաշառքի միջնորդություն:
Ոսկան Արթուրի Աղաջանյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Նորագավիթ, Բագրատունյանց, Արտաշիսյան, Շիրակի և Իսակով փողոցներում գտնվող «Օրանժ Գազ» ՍՊ ընկերության գազալցակայանների մենեջեր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնները զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին և Արսեն Մովսիսյանին՝ վերջիններիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի գործողության, այն է՝ նշված գազալցակայանների շինությունների վրա ապօրինի փակցված գովազդային վահանակների առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումները չարձանագրելու և վահանակները չապամոնտաժելու դիմաց խոստացել և տրամադրել է 50․000 ՀՀ դրամ գումարի և քննությամբ չպարզված քանակի վառելիքի լիցքավորման համար նախատեսված կտրոնների տեսքով կաշառք։
Սերժիկ Սենիկի Խաչատրյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա 2024-2025 թվականների ընթացքում աշխատելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100/1 հասցեում գործող «Կանաչ» սուպերմարկետում՝ որպես տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնները զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին և Արսեն Մովսիյանին՝ վերջիններիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված սուպերմարկետի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց խոստացել է ամսեկան 50.000 ՀՀ դրամ կաշառք:
Էդուարդ Իսահակի Գևորգյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա 2024-2025 թվականների ընթացքում աշխատելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Արին Բերդի փողոցի 1/2 հասցեում գործող, «Տոտալ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող, շինարարական գործիքների վաճառքով զբաղվող խանութում՝ որպես տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնները զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին և Արսեն Մովսիյանին՝ վերջիններիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված խանութի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց խոստացել է քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք:
Մարինե Միշայի Հասրաթյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա՝ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանում հյուրանոցային գործունեություն ծավալող՝ «Մարինե Հասրաթյան Միշայի» ԱՁ կազմակերպության տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը արձանագրելու նպատակով միջոցներ չձեռնարկելու և, նման պայմաններում, առանց համապատասխան վճարումները կատարելու հյուրանոցային գործունեությամբ զբաղվող շոգեբաղնիքի աշխատանքներին չխոչընդոտելու դիմաց, խոստացել և տրամադրել է 40.000 ՀՀ դրամ կաշառք:
Վարդան Համլետի Վարոսյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի, Շենգավիթ վարչական շրջանի, Ն. Շենգավիթ 11 փողոց 39 հասցեում գործող «Ֆամիլի» մարկետի տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված հանրախանութի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց խոստացել և տրամադրել է քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք:
Արսեն Օնիկի Ասատրյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի, Արին Բերդի փողոցի, 2/8 հասցեում գործող ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող խանութի տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված խանութի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց խոստացել է քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք:
Արտյոմ Արամի Զարգարյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Բագրատունյաց փողոցի 1/10 հասցեում գործող, անվադողերի վերանորոգմամբ զբաղվող կետի տնօրեն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված վերանորոգման կետի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց խոստացել և տրամադրել է քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք:
Արա Գուրգենի Ապրեսյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ, Բայբության փողոց 1 հասցեում գործող մթերային խանութի սեփականատեր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված մթերային խանութի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին Նարեկ Կիրակոսյանին խոստացել և տրամադրել է ամսեկան 10.000 ՀՀ դրամ կաշառք:
Մհեր Մրազի Քալաշյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղի 98/7 հասցեում գործող «3 հրաշք» հանրային սննդի օբյեկտի սեփականատեր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության և ապօրինի անգործության, այն է՝ նշված հանրային սննդի օբյեկտի շինության վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության կապակցությամբ վարչական իրավախախտումը չարձանագրելու և վահանակը չապամոնտաժելու դիմաց 2025 թվականի փետրվար ամսին Նարեկ Կիրակոսյանին խոստացել և տրամադրել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:
Քնար Մանուկյան


















































































