Armlur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:
Ներկայացնում ենք, այն իրավիճակը, որն այժմ առկա է համալսարանում:
««Այստեղ են ասել՝ իջիր ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը»
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը դարձյալ «երեկոյան թողարկման» նյութ է։ Եթե հավատանք տարածված խոսքին՝ բուհը վերածվել է փակ համակարգի, որտեղ «իրանով արված» որոշումները շատ ավելի ազդեցիկ են, քան օրենքով կամ կանոնակարգով հաստատվածները։
Համալսարանում վտանքն արդեն սովորական օդի պես մի բան է։ Ամեն ինչ այնքան խառն է, որ մարդիկ միմյանց հարցնում են՝ «Դեռ մթնոլո՞րտ կա, թե արդեն քաղաքական ռեժիմ»։ Մինչ համալսարանի ներսում ստուգումներ են իրականացվում՝ լուռ ու մունջ, առանց բացատրությունների, որոշ բարձրաստիճան դեմքեր սահուն կերպով իջնում են «ջրի հատակը», այսինքն՝ մեկնում են արձակուրդ, որպեսզի «հանկարծ» չհայտնվեն հարցերի կիզակետում։
Այս անգամ էլ, ինչպես հաճախ, առաջամարտիկը Դոնառա Ղազարյանն է։ Արձակուրդը երկարաձգված է՝ ոչ ոք չգիտի ինչու, ոչ ոք չի ասում մինչև երբ։ Բայց փոխարենը բոլորը գիտեն, որ հենց այդ օրերին համալսարանում ստուգումներ են ընթանում։ Սովորական համընկնում է՞… Դժվար է հավատալ։
Ավելին, Դոնառան ոչ միայն հանգստանում է, այլ հերթական անգամ մեկնել է Ֆրանսիա՝ Էռազմուս+ ծրագրի շրջանակներում։ Բայց ո՛չ որպես մասնակից համապետական մրցույթի, ո՛չ էլ բաց ու թափանցիկ հայտադիմումների արդյունքում։ Ո՛չ։ Այսպես կոչված էռազմուսներն այնպիսին են, որոնք «Ղազարյանի ու Գյուրջինյանի սրտով» են։ Այսինքն՝ միայն ընտրյալների համար, իրենց նախընտրածների համար, հաճախ՝ նաև սեփական ընտանիքի։
Հաճախ համալսարանի կայքում կտեսնես, որ հայտարարվել է մասնակցություն Ֆրանսիա մեկնող ծրագրին։Բայց կտեսնես հայտարարություն, միայն ուսանողների համար, իսկ աշխատակազմի համար, ոչ մի հավասար մրցակցային հնարավորություն։ Բոլորը գիտեն՝ գնալու է նա, ում անունը արդեն գրված է «վերնագրում»։ Իսկ մնացածը՝ թող շարունակեն խնամքով դասավանդել, վճարել հարկերը, սպասել հրաշքների։
Այսօր Բրյուսովում «միջազգային փորձի փոխանակում» հասկացությունը վերածվել է ընտրյալների անձնական տուրիստական նախագծի։ Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են բարձրաձայնել այս անարդարությունների մասին, կամ լքում են բուհը, կամ դառնում են վախեցած լռության մասնակից։
Այնպես որ՝ եթե հարցնեք՝ ո՞ւր է Դոնառան, պատասխանն է՝ Ֆրանսիայում է։ Իսկ ինչու՞ – որովհետև այդ էռազմուսը հենց իր «սրտով է»։
Ս. Գրիգորյան




















































































