Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին մոտ մեկ միլիոն ռուբլու պարտք ունի Բարվիխայում գտնվող իր 2.7 միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատան համար։
Mash տելեգրամ ալիքի տվյալներով՝ խոսքը 1600 քառակուսի մետր մակերեսով և 35 միլիոն դոլար (մոտավորապես 2.7 միլիարդ ռուբլի) արժողությամբ առանձնատան մասին է, որը գտնվում է «Մաիենդորֆի այգիներ» էլիտար ավանում։
27-ամյա Հեյդար Ալիևն ունի 946 հազար ռուբլի չվճարված հարկեր։
Մոսկվայի մարզի հարկային մարմինները արդեն մի քանի անգամ դիմել են դատարան և ստացել գանձման կարգադրություն։ Սակայն այն պատճառով, որ Դաշնային դատական կատարածուների ծառայության կայքում Ադրբեջանի նախագահի որդու ծննդյան ամսաթիվը նշված է մեկ օրվա սխալով, նրա պարտքերը գտնելը կարող է այդքան էլ հեշտ չլինել։























































































