Armenian text to speach

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ բռնության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության, փաստաթղթերի ստուգման և անհայտ անձանց այցելությունների մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տելեգրամի ալիքում։

«Վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատան տվյալներով՝ անհայտ անձինք ժամանել են այն վայրերը, որտեղ ապրում են ռուսաստանցիները, որոնցից մի քանիսը ներկայացել են որպես ոստիկաններ և պահանջել են տրամադրել փաստաթղթեր՝ ստուգման համար:

Բացի այդ, նրանք հետաքրքրվել են ռուսաստանցիների՝ երկրում գտնվելու նպատակը: Նրանց հետ կապ հաստատածներից մի քանիսը նշել են, որ իրենց և իրենց հարազատների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն:




Լրահոս