
Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Հուլիսի 2-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում ։Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի:
shamshyan.com-ը հայտնում է, որ հրդեհից մահացածները 2 կին են և մեկ նորածին երեխա։
Մանրամասները՝ տեսանյութում․