Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել․ ինչ է սպասվում վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավապահ մարմինները պատրաստվում են, ուժային կառույցներին հրահանգ է տրվել՝ վաղը պատրաստ լինել, մայրաքաղաքում կարգ ու կանոն պահպանելու եւ հնարավոր բախումներ կանխելու նպատակով:

Բան այն, է որ լուլիսի 4-ին երթ է սպասվում դեպի գործարար բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը: Վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Վերջինիս եղբոր որդին Նարեկ Կրապետյանը հայտնել էր․

«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։

Այս իրավիճակին զուգահեռ չի բացառվում, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որտեղ պետք է քննարկվի Հայաստան խմբակցության 3 պատգամավորների Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Ավելին, Գլխավոր դատախազը ԱԺ պետք է գա «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթով Արթուր Սարգսյանի կալանավորման հարցով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս