Armenian text to speach

Ո՞վ է ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանը, ում վրա շիշ նետեց Հովիկ Աղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրության լայն շերտերին անհայտ Տիգրան Պարսիլյանը քաղաքական դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո, հիմա ագրեսիվ ՔՊ-ական պատգամավոր է, ով փոխարինում է վաղամեռիկ պատգամավոր Մաթևոս Ասատրյանին։

ArmLur.am-ը պատգամավորի պաշտոնական կենսագրությունից պարզեց, որ Տիգրան Պարսիլյանը 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, իսկ 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

2005 թ․ 5 տարի շարունակ աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հերթապահ ցանցային ադմինիստրատոր, այնուհետեւ՝ կապի, ավտոմատիկայի եւ հեռամեխանիկայի ծառայության առաջատար մասնագետ: 2005-ից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի համակարգչային սրահի ղեկավար, այնուհետեւ՝ ՏՏ ենթակառուցվածքի ղեկավար:

2017-2018թթ. համատեղությամբ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտնիքին պատկանող «Մեր Տպարանը» ՍՊԸ-ում:

Ու երբ Հայաստանում 2018 թվականին եղափոխություն եղավ, նա նշանակվեց Արարատի մարզպետի խորհրդական, ապա՝ մարզպետի տեղակալ։

Այնուհետև Պարսիլյանն առաջընթաց ապրեց՝ Արարատից տեղափոխվելով Երևան․ 40 տարեկանում նշանակվելով Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետ:

Հետո տեղի ունեցավ ողբերգական դեպք, ՔՊ ամենաընկալված պատգամավորներից մեկը՝ Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ եղավ, և արդեն 2023 թվականի նոյեմբերին Պարսիլյանը դարձավ Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր։

Հատկանշական է, որ Պարսիլյանի կարիերայի թռիչքին զուգահեռ, նաև նրա կնոջ գործերն են սկսել լավանալ։ Երեւանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից, Մասիս համայնքի ավագանու անդամ դարձած Նվարդ Սարգսյանը 2022 թվականին ստացել է 1.2 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ 2023 թվականին արդեն նրա աշխատավարձը դարձել է 4.9 միլիոն դրամ։ Այսինքն 1 տարում պատգամավորի կնոջ եկամուտներն աճել են 400 անգամ։

Սա այն դեպքն է, երբ հանրությունը քննադատում է Փաշինյանին, որ կենսագրություն չունեցող մարդկանց դարձրել է ազդեցիկ պաշտոնյաներ։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս