Ազգային ժողովն ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական փաթեթը։ Փոփոխություններով կառավարությունը լծակներ է ստանում ընկերության նկատմամբ կանխարգելիչ միջոցներ կիրառելու համար՝ ի պաշտպանություն սպառողների շահերի։
Օրենքը, որը հետադարձ ուժ ունի, թույլ է տալիս վարչական վարույթ հարուցել նախկին խախտումների համար ևս։ Սա բխում է վարչապետի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունից, թե «կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»։
Վարույթի արդյունքում Հանձնաժողովը կարող է, ի թիվս այլնի, պահանջել փոխել ընկերության կառավարիչներին կամ նշանակել ժամանակավոր կառավարիչ, ինչը կարող է հանգեցնել ազգայնացման։
Բացի այդ, եթե ՀԷՑ-ը որոշի վաճառել իր բաժնետոմսերի կամ գույքի 25%-ը և ավելին, կառավարությունը դրանք գնելու նախապատվության իրավունք կունենա։
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը։























