Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակի քրեական վարույթի գործով սպասվում են կալանավորումներ։
Երեկ Կոմոտեն հայտնել էր, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: 4 ժամ տևած խուզարկությունից հետո գրասենյակից քննիչները տարան համակարգիչներ եւ փաստաթղթեր։
ՔԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարել դատարան։
Քնար Մանուկյան





























