
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կային կալանավորվածներ, որոնց թվում են «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։
Հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: 4 ժամ տևած խուզարկությունից հետո գրասենյակից քննիչները տարել էին համակարգիչներ և փաստաթղթեր։
Այսօր ՔԿ-ն պաշտոնապես հայտնեց, որ կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարել դատարան։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․