Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը եւ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի եւ այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը՝ ՊՆ-ում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ