«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թ. հուլիսի 20-26-ը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում անցկացնել «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքի՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին միջոցառման անցկացման ծառայությունների համար հատկացվել է 200 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ նշված հիմնադրամի միջեւ։
Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։ Հյուրատուն-ավանում տեղակայված վրանները կահավորանքով հանդերձ արժեցել են 10 մլն դրամ։ 6 օրվա համար տղամարդկանց եւ կանանց առանձնացված զուգարանների արժեքը կազմել է 12 մլն դրամ, բաղնիքը՝ 8 մլն դրամ։ Միջոցառման ֆոտո եւ վիդեո նկարահանման, նաեւ միջոցառման հիմնական մասնակիցների համար համազգեստի պատրաստման համար հատկացվել է 15-ական մլն դրամ։
Մինչդեռ Վարդենիսում 200 մլն դրամով կարելի էր ունենալ, օրինակ, տրանսպորտ` գյուղից-համայնք երթուղիով, կարելի էր ապահովել ջեռուցում բազմաթիվ գյուղերում, եւ շատ այլ կենսական հարցեր կարող էին լուծվել, սակայն Կառավարությունը 6 օրվա համար որոշել է 520 հազար ԱՄՆ դոլար ծախսել:
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա իր իսկ հայտարարագրի բովանդակության համար՝ մեր կողմից հրապարակված։ Մենք, պաշտոնական աղբյուրներին հղում տալով, տեղեկացրել էինք, որ նախարարը չորս տարում երկու բնակարան է գնել. առաջինը՝ 2018-ին, իսկ մյուսը` 4 տարի անց։ Փաստ, որը նախարարն է ներկայացրել։ Բայց փոխանակ պարզաբանելու՝ որտեղից, ինչով, ինչպես է գնել բնակարանները, նախարարը սկսել է Նիկոլ Փաշինյանի ոճին հարազատ բառապաշարով թիրախավորել լրատվամիջոցին, հետո էլ տեսանյութ նկարել՝ ազդարարելու, թե ունի ընդամենը մեկ «Ժիգուլի»՝ 1992 թվականի արտադրության։ Հասկանալի է, որ նա այդ «Ժիգուլի»-ով աշխատանքի չի գնում եւ վերջերս էլ, երբ վթարի էր ենթարկվել, հենց ծառայողական ավտոմեքենայով էր եղել:
Մեծ ռետինով իր անցյալից նախկին ՀՀԿ_ական լինելը «ջնջած» Գեւորգ Պապոյանը մոռացել է, որ ինքը ժողբաստիոնի նախարար է, եւ իր հիմնական գործը հաշվետու լինելն է հանրության առջեւ:
Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացան
«Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։ ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը:
Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «Ձեր 27.05.2025թ. գրությանը ի պատասխան հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 98 եւ 134 հոդվածներով սահմանված են քրեական վարույթի շրջանակում իրեղեն ապացույցների պահպանման կարգն ու սուբյեկտները: Մասնավորապես՝ 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ 2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն»: Համաձայն նշված կարգավորման՝ ՀՀ կենտրոնական բանկը չի հանդիսանում իրեղեն ապացույց ճանաչված կամ առգրավված գույքն ի պահ ընդունող մարմին: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված կարգավորումն ամրագրվել է դեռեւս 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով՝ ի պահ ընդունող սուբյեկտների կազմից հանելով «պետական բանկի հիմնարկներ» ձեւակերպման ներքո ենթադրվող սուբյեկետներին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից 18.04.2025թ. ներկայացվել է գրություն ՀՀ կենտրոնական բանկ՝ նշված իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու մասին: Նշված գրությանը ՀՀ կենտրոնական բանկը պատասխանել է 30.04.2025թ. գրությամբ՝ հայտնելով իրեղեն ապացույց ճանաչված գույքը ի պահ ընդունելու անհնարինության մասին՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները»:
Այսինքն` Կենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել եւ պահել առգրավված գումարը, ինչը մնացել էր չհրկիզվող պահարանում, եւ ՔԿ աշխատակցի մասնակցությամբ այն գողացան, ապա գումարը գտնվեց:
Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճել
Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակելու են ռեպրեսիաները Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ: Նրանք ոչ միայն շարունակում են կեղտոտ քարոզը Վեհափառի և սրբազան հայրերի դեմ, այլև քայլեր են սկսել` նրանց շրջապատի միջոցով ճնշումներ գործադրելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ու թիմը որոշել են, որ այլևս «մեղմ» չեն լինելու որևէ մեկի հանդեպ` քաղաքական ուժերից մինչև հոգևորականներ. ովքեր դեմ կխոսեն իշխանություններին՝ նրանք կպատժվեն, ընդհուպ` կբանտարկվեն:
Իշխանական վերնախավում համոզված են, որ իրենց պլանավորած «օպերացիան» չի ձախողվելու եւ այն, ինչ նախաձեռնել են իրականացնել Վեհափառի դեմ, առաջիկայում հանգուցալուծում ստանալու է:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցներին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուտով ճնշումներն ավելի են ուժեղանալու տարբեր քաղաքական ուժերի և անձերի նկատմամբ: Նոր հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ կլինեն առաջիկայում ընդդիմախոսների, այլակարծություն ունեցողների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։ ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը: