Armenian text to speach

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՎ ԿԱՇԱՌՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նարեկ Աշոտի Կիրակոսյանը մեղադրվում է առ այն, որ նա, 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու եւ դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի նախկին առաջատար մասնագետ Խաչատուր Արզումանյանի օժանդակությամբ, այն է՝ կաշառքի շուրջ Ներսես Ցականովի հետ համաձայնության գալու ուղղությամբ, վերջինիս կողմից տրված խորհուրդներով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու եւ փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար նույն առեւտրի կենտրոնի հաշվապահ Ներսես Ցականովի միջնորդությամբ, քննությամբ չպարզված օրը, նշված կենտրոնի տնօրեն Գեւորգ Քաջիկի Հովհաննիսյանից պահանջել է 260.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Արսեն Խաչատուրի Մովսիսյանը մեղադրվում է նախատեսված արարքի կատարման համար, որ նա, 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու եւ դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Նորագավիթ 1-ին փողոցի 100/1 հասցեում գործող «Կանաչ» սուպերմարկետի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Կիրակոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու եւ փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար, 2025 թվականի փետրվարի 21-ին, նույն առեւտրի կենտրոնի սեփականատեր Սերժիկ Սենիկի Խաչատրյանից պահանջել է ամսեկան 50.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Արսեն Մովսիսյանը 2024-2025 թվականներին հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով վարչական իրավախախտումները հայտնաբերելու եւ դրանք կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու լիազորություններ, նախապես տեղյակ լինելով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Արին Բերդի փողոցի 1/2 հասցեում տեղակայված, «Տոտալ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող, շինարարական գործիքների վաճառքով զբաղվող խանութի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության մասին, նույն բաժնի առաջատար մասնագետ Նարեկ Կիրակոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող տնտեսվարողի օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու եւ փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու համար, 2025 թվականի փետրվարի 21-ին, «Տոտալ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող Էդուարդ Իսահակի Գեւորգյանից պահանջել է քննությամբ դեռեւս չպարզված չափի կաշառք:

Խաչատուր Գուրգենի Արզումանյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20 ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված արարքի կատարման համար, որը դրսեւորվել է նրանով, որ Արզումանյանը 2010 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի աշխատակից, նույն բաժնի առաջատար մասնագետ, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանից տեղեկանալով Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 1 Ա հասցեում գտնվող «Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի վրա ապօրինի փակցված գովազդային վահանակի առկայության եւ վերոնշյալ տնտեսվարողի օգտին հովանավորչություն եւ ապօրինի անգործություն, այն է՝ իրավախախտումը չարձանագրելու եւ փակցված գովազդային վահանակը չապամոնտաժելու դիմաց նույն առեւտրի կենտրոնի հաշվապահ Ներսես Ցականովի միջնորդությամբ կենտրոնի տնօրեն Գեւորգ Քաջիկի Հովհաննիսյանից որպես կաշառք 260.000 ՀՀ դրամ պահանջելու Նարեկ Կիրակոսյանի մտադրության մասին, օգտագործելով իր եւ Ներսես Ցականովի հետ նախկինում ունեցած աշխատանքային հարաբերությունները, կաշառքի շուրջ վերջինիս եւ Նարեկ Կիրակոսյանի միջեւ համաձայնության ձեռքբերմանը նպաստելու նպատակով, վերջինիս տվել է խորհուրդներ՝ այդպիսով օժանդակելով Նարեկ Կիրակոսյանի կողմից կաշառք ստանալուն:

Մարինե Միշայի Հասրաթյանը մեղադրվում է առ այն, որ նա, հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանում հյուրանոցային գործունեություն ծավալող՝ «Մարինե Հասրաթյան Միշայի» ԱՁ կազմակերպության տնօրեն, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Կիրակոսյանին խոստացել եւ տրամադրել է 40.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին հովանավորչության եւ ապօրինի անգործության, այն է՝ իրավախախտումը արձանագրելու նպատակով միջոցներ չձեռնարկելու եւ նման պայմաններում առանց համապատասխան վճարումները կատարելու հյուրանոցային գործունեությամբ զբաղվող շոգեբաղնիքի աշխատանքներին չխոչընդոտելու դիմաց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս