Armenian text to speach

935 ԶՈՀ ԻՐԱՆՈՒՄ՝ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված իսրայելական  (նկատի ունեն Իսրայելին) ագրեսիայի զոհերի թիվը գերազանցել է 900-ը:

 

Դատաբժշկական փորձաքննության կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ սիոնիստական ռեժիմի  կողմից Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում նահատակվել է 935 մարդ, այդ թվում՝ 38 երեխա եւ 102 կին, որոնցից մի քանիսը հղի էին:

Միայն Էվին բանտի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 79 մարդ, որոնց մեծ մասը բանտարկյալների ընտանիքների անդամներ, շտապ օգնության աշխատակիցներ եւ բանտի աշխատակիցներ էին:

«Ողջ աշխարհը ականատես եղավ պարտադրված պատերազմին եւ տեսավ, որ ագրեսիայի նախաձեռնողը անօրինական սիոնիստական ռեժիմն էր: Բոլորը տեսան, որ Իրանը հարձակման ենթարկվեց բանակցությունների ընթացքում, եւ երկիրն օրինական կերպով պաշտպանեց իրեն ու ամուր կանգնեց մարտի դաշտում», – ասել է նա Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակնհայտ էր նաեւ, որ ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմները խախտել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անցել բոլոր կարմիր գծերը, կատարել պատմական հանցագործություններ եւ հարձակվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, չնայած որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ է»:

Նա նաեւ նշել է, որ Իրանը պահպանում է իր պատրաստականությունը եւ զգոնությունը՝ թշնամու հնարավոր ագրեսիայի դեպքում «անհրաժեշտ եւ համաչափ պատասխան» տալու համար:

Ջահանգիրը հայտնել է, որ թշնամին փորձել է իրանցիներին դուրս բերել փողոց եւ քաոս ու խռովություն ստեղծել, սակայն ժողովուրդը ձախողել է այդ դավադրությունը՝ ցուցաբերելով «օրինակելի եւ պատմական միասնություն»:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը բացահայտ եւ չհրահրված ագրեսիա սկսեց Իրանի դեմ՝ սպանելով բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների եւ հասարակ քաղաքացիների:

Ավելի քան մեկ շաբաթ անց ԱՄՆ-ն նույնպես միացավ եւ ռմբակոծեց Իրանի երեք միջուկային օբյեկտ՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը եւ «Միջուկային զենքի չտարածման» պայմանագիրը:

Ի պատասխան՝ իրանական զինված ուժերը թիրախավորեցին ռազմավարական օբյեկտներ բռնազավթված տարածքներում, ինչպես նաեւ Կատարում գտնվող Ալ-Ուդեյիդ ռազմաբազան, որը համարվում է Արեւմտյան Ասիայում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան:

Հունիսի 24-ին ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պետք է հաստատվի զինադադար:

 ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

ԱՆԴԵՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, համայնքապետարանի աշխատակազմի բաժնում պաշտոնյաների մի մասի լուսանկարները տեղադրված չեն։  Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարինե Սահակյանը, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմեն Անդրեասյանը, համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետներ Գեղամ Զարգարյանը, Աննա Ամիրխանյանը, Հայրապետ Մարգարյանը, Գոշ բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Ամիրխանյանը, համայնքապետարանի անասնաբույժ Ալբերտ Դավթյանը ներկայացված են առանց իրենց լուսանկարների, անդեմ տեսքով։ Համայնքի բնակիչները պետք է դեմքով ճանաչեն համայնքապետարանի պաշտոնյաներին. վերջիններս հեռախո՞ս չունեն, որ իրենց լուսանկարեն, նկարները տեղադրեն համայնքապետարանի կայքում։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքապետարանի պաշտոնյաներին համայնքի բնակիչներին տեսքով ճանաչելի դարձնելու հարցում ակնհայտորեն թերացել է։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ 2025թ. հունիսի 9-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 25 միլիոն 817 հազար 500 դրամ պարգեւավճար։ Թե աշխատանքային ինչ նվաճումների, ձեռբերումների համար են նրանք պարգեւատրվում, հայտնի չէ։ Ըստ Տավուշի մարզպետարանի՝ 2025 թվականի մայիսի 16-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում ստացվել է քաղաքացիներից ֆինանսական աջակցության 690 դիմում, դրական լուծում է տրվել 574-ին, ընդհանուր հատկացվել է 28 միլիոն 553 հազար դրամ ֆինանսական աջակցություն։ Մերժվել է դրամական աջակցության 116 դիմում։ Հիրավի, կուշտը սովածին մանր է բրդում. մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից ճոխ պարգեւատրվում են, կարիքավոր բնակիչների դիմումները՝ մերժում։

 

 

 

ԹՈՇԱԿԱՌՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ մարզպետի աշխատակազմում աշխատող 67 պաշտոնյաներից 12-ը կենսաթոշակառու են, նրանք  մարզպետի աշխատակազմում  զբաղեցնում են տարբեր մասնագիտական եւ ղեկավար պաշտոններ։ Տավուշի մարզում բարձրագույն կրթությամբ հազարավոր երիտասարդներ աշխատանք չունեն, իսկ մարզպետարանում կենսաթոշակառուները պաշտոններ են զբաղեցնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս