
Ազգահին ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թերևս ամենապասիվ պատգամավորներից մեկը՝ Դավիթ Դանիելյանը, 2024 թվականին նոր անշարժ գույք է գնել։
2018 թվականից քաղաքական ասպարեզում հայտնված Դանիելյանը Ազգային ժողովում հաճախ ելույթ ունեցողներից չէ, սակայն 2018 թվականից ի վեր նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ․
2017- 2018 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործություն մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Կապանի պատասխանատու: 2019- 2020 թվականներին եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական:
2017 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է: 2018 թվականից՝ Ֆրանսիայի Մոնդիալ արվեստի ակադեմիայի անդամ:
2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո պաշտոն ստանալուն զուգահեռ ձեռք է բերել անշարժ գույքեր։ Համաձայն 2024 թվականի աշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝
Դանիելյանը ձեռք է բերել 3 անշարժ գույք․ 2022 թվականին ձեռք է բերել 1 բնակարան բազմաբնակարան շենքում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, 1 հողամաս Նուռնուսում ձեռք է բերել 2021 թվականին։ 2024 թվականին պատգամավորը ձեռք է բերել հողամաս Բյուրեղավան համայնքում 1 մլն դրամ արժողությամբ։
Պատգամավորը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց 2021 թվականին ձեռք բերված KIA մակնիշի մեքենա։
Հարկ է նշել, որ այս համեստ ունեցվածք ունեցող պատգամավորը հայտարարագրել է 53 մլն դրամ կանխիկ դրամական միջոց, սակայն նրա տարեկան եկամուտն անգամ կանխիկ դրամական միջոցների կեսը չեն կազմում։
Դանիելյանը, հայտարարագրում «Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն» բաժնում ևս հայտարարագրել է 53 մլն դրամ, որը տարեսկզբին եղել է 57 մլն դրամ։ Նշված գումարի ծագման աղբյուրը պատգամավորը նրբորեն թաքցրել է։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 440 հազար դրամ, որից 9 մլն 951 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 2 մլն 489 հազար դրամը պատգամավորը նշել է այլ եկամուտ սակայն ստացել է մի խում անձանցից՝ Առաքելյան Արայիկ Գրիշայի, Խուդաթյան Ռուբեն Գուրգենի, Առաքելյան Դավիթ Ավետիքի։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 100 հազար դրամ, որից 14 մլն 100 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։
Համաձայն 2024 թվականի աշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Դավիթ Դանիելյանի կինը Անի Անտոնյանն, ով Հանրային հեռուստաընկերությունում աշխատում է որպես փորձագետ
2024 թվականի հայտարարագրի համաձայն տարեսկզբին հայտարարագրել է 2 բնակարան 2020 և 2022 թվականներին ձեռք բերված, սակայն բնակարաններից մեկը տարեվերջին անհետացել է և այդ մասին տվյալ տարում օտարված գույքերի ցանկում չկա։
Դանիելյանի կինը աշխատելով Առաջին ալիքում, նախորդ տարի՝ 2024 թվականին գրեթե 1 դրամ անգամ եկամուտ չի ստացել «Հ1»-ից, միակ եկամուտը եղել է 824 հազար դրամ «ԿՐԱՏՈՍ 1» ընկերությունից։
Էմմա Միքայելյան