Հնդկաստանում երկրպագում են պոչատ տղային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկական Նիժմապուր գյուղի բնակիչները տեղացի վեցամյա Ամար Սինգխային սուրբ են համարում այն պատճառով, որ երեխան 25 սանտիմետրանոց պոչ ունի:

Փոքրիկը վերջերս լարտվամիջոցների տեսադաշտում հայտնված առաջին պոչավոր հնդիկը չէ:

Ինչպես գրում է Mirror-ը, հարազատ գյուղում տղային վերաբերվում են ինչպես սրբի: Տեղաբնակները համարում են, որ նա հանդիսանում է կապիկանման Խանումանա աստծո մարմնացումը:

Ամար Սինգխի ծնողները պնդում են, որ նրանց որդին ծնվել է փոքրիկ պոչով, որը 6 տարում զգալիորեն աճել է: Տղայի հայրն ու մայրն ասում են, որ կարող էին կտրել այդ ելուստը, սակայն որոշել են չանել դա, քանի որ պոչն իրենց որդուն յուրահատուկ է դարձնում:

Հայրը հպարտանում է որդով և պատմում, որ նա շատ բարի տղա է և շատ լավ է սովորում: Փոքրիկ Ամարը շատ է սիրում ազատ ժամանակ խաղալ կովերի հետ: Քանի որ այդ կենդանիները Հնդկաստանում համարվում են սուրբ, տեղի բնակիչները նման զուգադիպությունը պատահական չեն համարում: Վեցամյա երեխան Հնդկաստանի տարածքում հայտնաբերված «Խանումանի հետնորդներից» առաջինը չէ: Փետրվարին տեղական թերթերը գրում էին Ալիպուրդուար քաղաքի 43-ամյա բնակչի մասին, որը նույնպես հիացնում է հարևաններին իր պոչով:




Լրահոս