Այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Սպասվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 17-րդ գագաթնաժողովին։ Հաղորդվում է, որ Ադրբեջան է ժամանել նաև Թւորքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նշվում է, որ Իրանի նախագահը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։























