Armenian text to speach

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո:

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Որոտը լսել են քաղաքի բոլոր հարակից թաղամասերի, այդ թվում՝ կենտրոնական թաղամասերի բնակիչները։




Լրահոս